Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, մինչև «կոչնչացվի Քրդական աշխատավորական կուսակցության վերջին զինյալը», ինչպես նաև ԻՊ-ը, գրում է РИА Новости-ն:
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Անկարան չի նահանջի մինչև Սիրիայում ամբողջովին չվերացվի Քրդստանի աշխատավորական կուսակցության և ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության սպառնալիքը: Հեռախոսազրույցի ընթացքում Ջոնսոնը Էրդողանին խնդրել է դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում: