«Ընդհանուր վիճակը կայուն է, ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի հատվածի սալջարդ-վերք, կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, վիճակը այժմ կայուն է, գտնվում է հսկողության տակ, ստանում է կոնսերվատիվ բուժում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ի նյարդաբույժ Ալեքսանդր Վարոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի լույս 16-ի գիշերը ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակին։
Ըստ բուժող բժշկի՝ շտապ կարգով կատարվել է գլխուղեղի KT քննություն, որից հետո գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Վիրավորում ստացած ոստիկանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը, ևս մի ոստիկան վիրավորում ստացել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Երկու անձ սպասնության կասկածանքով բերման է ենթարկվել։