Կատալոնիայի անկախության կողմնակիցների շարասյուները տարբեր քաղաքներից ուղեւորվում են Բարսելոնա, որպեսզի հոկտեմբերի 18-ին հասնեն այնտեղ եւ մասնակցեն համընդհանուր գործադուլին, որը կազմակերպվել Է կատալոնցի քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճիռներից հետո՝ 2017 թվականի անկախութան հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ինքնավար հանրակցության անկախության օգտին հանդես եկող տարբեր կազմակերպությունների սոցիալական ցանցերում: Երթի կադրերը ցուցադրում Է նաեւ 24 Horas հեռուստաալիքը: Այսպես կոչված «Ազատության երթն» ընթանում Է Կատալոնիայի ազգային վեհաժողով եւ Omnium Cultural հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, որոնց առաջնորդներ Ժորդի Սանչեսը եւ Ժորդի Կուիշարը Գերագույն դատարանի կողմից ինը տարվա բանտարկության են դատապարտվել անկախության հանրաքվեի կազմակերպմանը մասնակցելու պատճառով: Ակցիան պաշտպանել Է «Հանրապետության պաշտպանության կոմիտեներ» արմատական կազմակերպությունը: Երեք օրվա ընթացքում շարասյուները պետք Է անցնեն մոտավորապես 100 կիլոմետր: «Երթի նպատակը զանգվածային եւ ոչ բռնի պատասխանն Է, ինքնորոշումն ու քաղբանտարկյալների ազատությունը պաշտպանելը»,-ասված Է կազմակերպիչների հայտարարության մեջ: Կատալոնիայի ազգային վեհաժողովի ազգային քարտուղար Դավիթ Ֆեռնանդեսն ավելի վաղ հայտարարել Է, որ ցուցարարները մտադիր են «արգելափակել ճանապարհների ամբողջ հիմնական ցանցը Կատալոնիայում»: Ինքնավար հանրակցության տարբեր համալսարանների ուսանողները հոկտեմբերի 16-ին եռօրյա դասադուլ են սկսել: Կատալոնիայում բողոքի ակցիաներն սկսվել են հոկտեմբերի 14-ին:Հոկտեմբերի 15-ի երեկոյան եւ լույս 16-ի գիշերը դիմակայության Էպիկենտրոնը դարձել Է Բարսելոնայի կենտրոնական շրջանը, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, արմատականները բարիկադներ Էին կառուցում ու հրկիզում դրանք: Ընդհարումներ են տեղի ունեցել նաեւ Տարագոնայում, Լերիդայում եւ Ժիրոնայում: Տուժել Է շուրջ 200 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների շուրջ 70 աշխատակից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Առաջարկում ենք նաև
30/08/24 10:55
Հուսամ՝ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն. Թևան Պողոսյան
28/01/23 11:00
Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ ղեկավար. Սերժ Սարգսյան
27/04/22 18:59
Մարզամահերգային համալիրի դիմացից Արցախի 40 մետրանոց դրոշով կիրականացվի երթ դեպի Ազատության հրապարակ
30/01/21 10:01
Խաղաղապահները սկսել են երթով շարժվել դեպի ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման տարածք
09/03/17 16:11
Ադրբեջանը խոսքի ազատության նկատմամբ կոշտ արշավ է սկսել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան