Բրազիլացի 2-ամյա Միգել Ալվեսը մահացել է ողնաշարի մկանային ատրոֆիայից այն բանից հետո, երբ նրա հայրը գողացել է որդու բուժման համար հավաքված գումարը և ծախսել զվարճությունների վրա:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նրա հայրը՝ Մաթեուս Ալվեսը, և մայրը՝ Կարին Ռոդրիգեսը, 2018 թվականից գումար են հավաքում որդու բուժման համար: Նրանք սոցցանցերի միջոցով մեկ տարում հավաքել էին 248 հազար դոլար:
Ընտանիքն այդ գումարը պահելիս է եղել չորս հաշվեհամարի վրա: Մայիսին հայրը գործուղման է մեկնել և այլևս չի վերադարձել տուն: Կինը նկատել է, որ հաշվեհամարից մեծ թվով գումարներ են պակասում և դիմել է ոստիկանություն:
Երեխայի 37-ամյա հայրը ձերբակալվել է շքեղ հյուրանոցում: Երկու ամսում նա ծախսել է 150 հազար դոլար: Բերման ենթարկվելիս Մաթեուսը ոստիկաններին ասել է, թե իրեն թալանել են:
Երեխան ստիպված է եղել մինչև օգոստոս սպասել, որպեսզի պետությունից ստանա անհրաժեշտ դեղամիջոցները: Հոկտեմբերի 17-ին Միգելը մահացել է: