Սանկտ Պետերբուրգի Կրոնվերսկի պողոտայում տրամվայը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկան, բայց նա հրաշքով ողջ է մնացել:
Տեսախցիկները նկարահանել են՝ ինչպես է աղջիկն առանց կողքերը նայելու շտապ քայլում տրամվայի գծերի վրայով: Ականջակալների պատճառով նա չի լսում ընթացող տրամվայի ձայնը և այն հարվածում է աղջկան:
Նշվում է, որ նա ստացել է բազմաթիվ սալջարդեր ու քերծվածքներ: