ՌԴ Արխանգելսկ քաղաքում ավարտվել է 51-ամյա տղամարդու նկատմամբ նախաքննությունը, ով մեղադրվում է սպանությունների եւ մարդակերության մեջ։ Այս մասին հայտնում է Вести.ру-ն:

Քննիչների վարկածով՝ հանցագործը դանակով սպանել է իր զոհերին՝ նախապես նրանց հարբեցնելով ալկոհոլային խմիչքներով: Դրանից հետո նա մասնատել է նրանց մարմինը, կերել, իսկ մնացորդները շպրտել տեղի ջրամբարները:

2016-2017 թթ. նա սպանել է երեք անձի: Դրանից բացի նա բռնել և կերել է կատուների ու շների, որոնց ոսկորները մարդկային մնացորդների հետ միասին դեն է նետել:

Նշվում է նաև, որ նա ապրել է իր զոհի տանը, իսկ հյուրերին խաբել է, թե տանտերերը գործերով լքել են քաղաքը: Այժմ նախապատրաստվում է գործն ուղարկել մարզային դատարան։