Սանկտ Պետերբուրգի պատմական և քաղաքական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվը ներկայացրել է ԱԱԾ-ի նկարագիրը՝ երիտասարդ տարիներին այդ համակարգում աշխատած Վլադիմիր Պուտինի մասին։
Հավաստագրում նշվում է, որ Ռուսաստանի ապագա նախագահը 1975 թվականից գրանցված էր «Կոմսոմոլ» կազմակերպությունում, որը տնօրինում էր ԱԱԾ-ն:
Փաստաթղթում շեշտվում է, որ Պուտինը ԽՍՀՄ սպորտի վարպետ էր՝ ձյուդոյի և սամբոյի մարզաձևերում:
Վլադիմիր Պուտինը սկսել է աշխատել ԱԱԾ-ում 1975 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո:
1991-ին Պուտինը լքել է պետական անվտանգության համակարգը: