Նարյան-Մար քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել 6-ամյա երեխայի սպանության կասկածանքով: Այս մասին հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից:
 
Դեպքը տեղի է ունեցել «Հեքիաթ» մանկապարտեզում: Տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել երեխային և նա տեղում մահացել է:
 
36-ամյա կասկածյալն անմիջապես ձերբակալվել է: Նշվում է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
 
Տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ գրքում անեծք է կադացել է, ըստ որի՝ «հարուստ ու երջանիկ» դառնալու համար անհրաժեշտ է երեխայի սպանել:
 

Քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության փաստի առթիվ։

Քրեական գործ է հարուցվել նաև մանկապարտեզի աշխատակիցների և պահակների անփութության և ծառայությունների մատուցման ոչ բավարար լինելու փաստի կապակցությամբ։