Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռի սրահում հայտնված աղավնու պատճառով հետաձգվել է SU1730 չվերթը, որը նախատեսվում էր դեպի Պետրոպավլովսկ-Կամչատսկի: Life-ը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից:

Ինչպես նշված է, նկարահանման պահին ուշացումը եղել է ավելի քան 20 րոպե:

Կադրերում երևում է, որ անձնակազմը փորձում է անհայտ հյուրին վտարել ինքնաթիռից, մինչդեռ նա հանգիստ զննում է ինքնաթիռը: