Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, մեկ ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնեց Նարեկ Մութաֆյան պաշտպան Վահե Եփրիկյանը։

Նախաքննական մարմնի միջնորդությամբ՝ Նարեկ Մութաֆյանը պետք է կալանքի տակ մնար եւս 2 ամիս, սակայն դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանի կալանքի ժամկետը նույնպես մեկ ամսով երկարացվել է։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել են ներկայում կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո: