Նոյեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես'

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին՝ 2 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Զորավան գյուղում՝ 4 հա,

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ 1 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: