Ադրբեջանում լուրջ պրոցեսներ են ընթանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Կարծես թե իշխանության տրանզիտ է սկսվել։ Մեհրիբանը պատրաստվում է ստանձնել իշխանության ղեկը։
Պատահական չէր, որ նրան Ռուսաստանում ընդունեցին ամենաբարձր մակարդակով, շքանշան տվեցին, իսկ ինքը սկսեց խոսել միջազգային թեմաներով, այդ թվում նաեւ՝ Արցախի։
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սկսվում, այսինքն՝ կլանների փոփոխություն, ոմանք դուրս կմնան, ոմանք՝ կմտնեն խաղի մեջ։ Բացառված չի, որ բարձրաստիճան ղեկավարների ու օլիգարխների ձերբակալություններ լինեն։
Մի խոսքով, պոտենցիալ հեղափոխությունը էվոլուցիայով են ուզում փոխարինել։
Կլինեն թատերական ներկայացումներ՝ Մեհրիբանը հայրենասիրական ելույթներ կարող է ունենալ, նաեւ Արցախի հարցով, նաեւ՝ արտասահմանյան այցեր՝ հարսնատես-նախագահատես։
Ադրբեջանի համար դա բարդ գործընթաց է»,-նշել է նա։