2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած մարզիկ Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս կոմայում անցկացնելուց հետո մահացել է այսօր։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարզիկն իր վնասվածքը ստացել է մեդալի համար մղվող մենամարտում։ Նա կարողացել է նվաճել ոսկե մեդալը, սակայն մենամարտից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ 2017 թվականից նա գտնվում էր կոմայի մեջ։