Armtimes.com-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ ԱԱԾ բերման ենթարկված անձը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հրաչ Քանանյանն է։ Վերջինիս անվան հետ են կապվում Կելմե, Ջիվովա սպորտային ապրանքանիշները։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրա բարեկամուհին աշխատում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում։ Նախկինում, երբ ԿԳՄՍ-ն ՀԱՕԿ-ի հետ նույն շենքում էր, նա Լոռեցյանի հետ աշխատել է նույն հարկում։