Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հունվարի 1-ից նախատեսում ենք բարձրացնել Երեւանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչեւ 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը (մինչեւ 56%)։
Բյուջեի նախագծի բյուջեի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երեւանցիներ
Նշված կրթական հաստատությունների աշխատակիցները կունենան նաեւ առողջապահական ապահովագրություն»։