HammAli & Navai ռեպերների՝ Լիպեցկում կայացած համերգը չեղարկվել է՝ կեղծ զանգի պատճառով: Մինչ համերգի սկսվելը, ռեպերները զանգ են ստացել անծանոթից, ով հայտնել է, թե ակումբում ռումբ կա:
Դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայությունները, տարհանվել է մոտ 500 մարդ:
Սակայն, նույն օրը՝ դեկտեմբերի 8-ին, ռեպերները դիմել են ոստիկանություն՝ հայտնելով, որ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայից կրակ են բացել իրենց «Մերսեդեսի» վրա:
Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի՝ ավտոմեքենայի վրա հետքեր կամ վնասվածքներ չեն հայտնաբերվել։