Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին և RT և Sputnik գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտ Սիմոնյանը արձագանքել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Գրել է Звезда-ն։

«Հայ ժողովրդի համար նշանակալի օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»,- գրել է Կանդելակին։

Սիմոնյանը պատասխանել է ընկերուհուն, ինչպես նաև շնորհակալություն հայտնել մյուսներին։

«Իմ երախտագիտությունն ու արցունքներն եմ հղում, որ 1915-ին գազանաբար տանջահար արված իմ նախնիների արյունն է թորվել այս հարյուր տարիներին»,- ասել է RT-ի գլխավոր խմբագիրը։