ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ՌԴ կառավարությանը կից Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ: Փորձագիտական խորհրդի նախագահության կազմը, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հաստատվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից:
Կարեն Կարապետյանը հանդիսանում է նաև «Զարուբեժնեֆտ» ԲԸ Տնօրենների խորհրդի անդամ: «Զարուբեժնեֆտ»-ը պետական նավթագազային հոլդինգ է, որն ունի ակտիվներ և նախագծեր ածխաջրածինների երկրաբանական հետազոտության և արդյունահանման, նավթավերամշակման և իրացման ոլորտներում:
Բացի այդ, ՀՀ նախկին վարչապետը ընդգրկված է ռուսաստանյան էներգամեքենաշինական առաջատար հոլդինգի՝ «REP Holding» ԲԸ Տնօրենների խորհրդի կազմում, հանդիսանում է «ԳՊԲ-Էներգոէֆեկտ» ՍՊԸ-ի Տնօրենների խորհրդի անդամ: