ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կողմ է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը:
Այս մասին Բաթոյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե առողջության ապահովագրությունը ներդրվի: Անհամբերությամբ սպասում եմ դրան, որովհետև, մեր ոլորտի բազմաթիվ խնդիրներ միանգամից կլուծվեն»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Նրա խոսքով՝ առողջության պարտադիր ապահովագրությունը սոցիալական լուրջ ներդրում է:
«Գուցե մենք այնտեղ լուրջ ռեսուրսներ ներդնենք, բայց սոցիալական ոլորտում լուրջ ռեսուրսներ կարող ենք խնայել, որովհետև աղքատության կրճատման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների ամենաառաջնային կարիքները առողջապահական ոլորտում են և մարդիկ դիմում են սոցիալական որևէ կարգավիճակ ստանալու, որպեսզի առողջապահական ծառայություն ստանան»,- ընդգծեց Բաթոյանը: