Facebook սոցիալական ցանցի մոտ 267 միլիոն օգտատերերի անձնական տվյալները համացանցում դարձել են հասանելի: Այդ մասին հայտնում է բրիտանական Comparitech հետազոտական ընկերությունը:
Վերլուծաբանների կարծիքով, հաքերները ցանկացել են օգտագործել դրանք՝ ֆիշինգի կամ սպամի զանգվածային տարածման համար: Հայտնի է, որ գողացվել են հիմնականում ամերիկյան օգտատերերի տվյալները:
Comparitech-ում պարզել են, որ բազան, որը ստեղծվել էր Վիետնամում, համացանցում տեղադրվել է դեկտեմբերի 14-ին: Այժմ տվյալներն անհասանելի են: