Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия 1» հեռուստաընկերության եթերում պատմել է, թե ինչպես է ՌԴ նախագահը սիրում դիմավորել Նոր տարին:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Պուտինը հաճախ Նոր տարին նշում է Ռուսաստանի տարբեր մարզերում:
«Առաջին բանը, որ գալիս է միտքս, երբ Պուտինը Նոր տարին դիմավորեց Խաբարովսկում»,- հայտարարել է Պեսկովը:
Ըստ նրա՝ Պուտինը նախընտրում է տոնը նշել ընտանիքի և ընկերների հետ միասին, երբ ազատ ժամանակը թույլ է տալիս: Պեսկովը հավելել է, որ Պուտինը Նոր տարին համեստորեն է նշում: