Իրանի Իսֆահան քաղաքում պղծել են հայկական գերեզմաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրանահայ Արգին Կարախանյանը՝ հրապարակելով պղծված գերեզմանների նկարները: Նկարներում երևում են մի քանի կոտրած գերեզմանաքարեր և խաչեր: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Հայկական գերեզմանատան հանդեպ տեղի ունեցած վանդալիզմի պատճառներն ու հեղինակները դեռ չեն բացահայտվել: