«Ուկրաինական ինքնաթիռի կործանումը բացարձակապես կապ չունի ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների հետ»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փոխանցեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նրա պնդմամբ՝ տեղի է ունեցել համընկնում:
«Երկրի ներսում որևէ գործողություն տեղի չի ունեցել: Իրանի գործողությունները տեղի են ունեցել Իրաքի տարածքում, որտեղ ռմբակոծվել են ամերիկյան ռազմաբազաները, և զուգադիպությամբ հենց այդ օրը ուկրաինական ինքնաթիռը Թեհրանից բարձրանալիս՝ ընկել է: Չի կարելի անգամ զուգահեռներ անցկացնել դեպքերի միջև»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանում թռիչքից հետո վթարի է ենթարկվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing-737 ինքնաթիռը, որում գտնվել է 180 ուղևոր:
Նախնական տեղեկացմամբ՝ Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչի բռնկումն էր: Այս մասին հայտնել է օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը՝ IRNA գործակալությանը:
Աիդա Կիրակոսյան