ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ ունի այլ դատական նիստ և դրա մասին իմացել է հունվարի 8-ի երեկոյան:
Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունն ու նիստը հետաձգեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցածիրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանցհետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետությանսահմանադրական կարգը: