«Էթիհադ» ավիաընկերության ուղևորուհին հարբած վիճակում ծեծկռտուք է սարքել ինքնաթիռում և հայտնվել բանտում: Այդ մասին հայտնում է Fox News-ը:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին Աբու Դաբիից Մանչեսթեր թռիչքի ժամանակ, սակայն դատավճիռը կայացվել է միայն հիմա: Ըստ Etihad-ի աշխատակիցների՝ 20-ամյա Դեմի Բերթոնը ինքնաթիռ է նստել հարբած վիճակում և շարունակել խմել թռիչքի սկզբում:

Ավելի ուշ զբոսաշրջիկը մի քանի տղամարդկանց հորդորել է սեռական հարաբերություն ունենալ և պահանջել, որ իր հետ գնան զուգարան, ինչի պատճառով բորտուղեկցորդները հրաժարվել են նրան խմիչք տալուց: Այնուհետև Բերթոնը կատաղած հարձակվել է անձնակազմի, ինչպես նաև մի քանի ուղևորների վրա:

Մինչև թռիչքի ավարտը կնոջը այլևս գինի չի տրվել, և վայրէջք կատարելուց հետո անմեղսունակ զբոսաշրջիկը հանձնվել է իշխանություններին: Դատարանում բրիտանուհին ասել է, որ ալկոհոլ է օգտագործել, քանի որ փորձում էր ազատել սթրեսից: Այնուամենայնիվ, դատավորը դատապարտեց Բերթոնին 6 ամսվա ազատազրկման է դատապարտել: