Ավստրալացի հրշեջներին հաջողվել Է կրակից փրկել հազվագյուտ հնամենի սոճիները՝ վոլեմիաները, որոնց Երկնագույն լեռներ ազգային բնայգում, որը գտնվում Է Սիդնեյից 100 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, սպառնում Էր ընդգրկուն անտառային հրդեհը:

Ինչպես պատմել են Նոր Հարավային Ուելսի տարածաշրջանային հրշեջ ծառայությունում (NSWRFS), ծառայության աշխատակիցներին հաջողվել Է վայրի բնության մեջ մնացած հնամենի սոճիները փրկել շատ մեծ ջանքերի գնով: «Այդ ծառերը պահպանելու համար NSWRFS-ի հրշեջները բնայգու ռեյնջերների հետ համատեղ մշակել Էին հատուկ պլան: Ամեն օր ծառերի վրա լցրել Էին կրակապաշտպան խառնուրդ, որպեսզի արդեն կրակով բռնված հարեւան բույսերից կայծը չհասնի դրանց, իսկ արմատների շուրջն ստեղծել Էին ոռոգման համակարգ, որը սնում Էր ծառերը եւ արմատները պաշտպանում հրից»,- պատմել են NSWRFS-ի մամուլի ծառայությունում:

Բնական պաշարների կառավարման տարածաշրջանային խորհրդի աշխատակից Քելվին Ջոնսոնի խոսքով՝ վոլեմիաների պուրակը չի ոչնչացել, բայց մեծապես տուժել Է: «Որոշ ծառեր, որոնց տարիքը գերազանցում Է 400-ը, գրեթե լիովին ոչնչացել են, բայց դրանց մի մասի վրա նոր կանաչ ընձյուղներ են հայտնվել, եւ դա որոշ լավատեսություն Է ներշնչում»,- ասել Է Ջոնսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: