«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ռուբեն Ռուբինյան, երբ Էդմոն Մարուքյանը քո քաղաքական հոր հետ բանավիճում է, խորհուրդ կտամ մեջ չընկնել, այլ փակվել ձեր ամրոցում և շարունակել դիտել «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթը: Ոնց որ այսօր նիստի պատճառով կիսատ մնաց:
Հ.Գ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր սթորիում Ռուբինյանի հետ խմում է ընդդիմության կենացը վերոհիշյալ մուլտֆիլմը դիտելու ընթացքում: Անուշ տղե´րք»:
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատ եմ հավանում տիկին Սամսոնյանին։ Բարեկիրթ է, զուսպ, կոռեկտ և, ամենակարևորը, բարի և հավասարակշիռ»։
Ֆեյսբուքյան լեզվակռվին են միացել նաև ԱԺ մյուս գործընկերները: Մասնավորապես, իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը մեկնաբանություն է թողել. «Կարծում եմ՝ պիտի ներողություն խնդրես ընդհանրապես գոյությանդ համար»: Ի վերջո, Ռուբինյանն ընդունել է մեղքը: