Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզեների ազգային պահոցը հունվարի 24-ին հրապարակել է տեղեկատվություն նոր տիպի կորոնավիրուսի մասին և դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից:
Նշվում է, որ երկրի իշխանությունները համապատասխան տեղեկատվությունը հրապարակել են հիվանդության կանխարգելման և տարածման վերահսկողության՝ ձեռնարկվող միջոցների շրջանակում, հիվանդություն, որն արդեն 26 մարդու կյանք է խլել:
Կորոնավիրուսի մանրէահիմքի առաջին լուսանկարը, մանրէահիմք, որը կարողացել են առանձնացնել Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետերը, հրապարակվել է Ախտածին միկրոօրգանիզմների պահոցի կայքում և արագորեն տարածվել է բոլոր զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: