Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանը կդառնար 30 տարեկան:
Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երեւանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով սամբոյով եւ ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետեւակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկ6 տարեկանում Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար՝ առաջնագծում:
Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:
Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ գործող 7 հոգուց բաղկացած վաշտը կասեցնում է Մարտակերտի դիրք ներխուժելու բոլոր ջանքերը:
Կապիտանը հրամայել էր չնահանջել և ընդունել մարտը՝ գիտակցելով, որ, եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն հակառակորդի կողմից:
Անհավասար կռվում Ուրֆանյանի հետ զոհվում են նաև նրա հրամանատարությամբ կռվող Քյարամ ՍԼոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը: Նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»:
Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից:
2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։