Թուրքիայում բնակվող ադրբեջանցի դիզայներ Ռուֆաթ Իսմայիլը տեղական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երբեք Քիմ Քարդաշյանի համար հագուստ չի կարի։ Այն մասին հաղորդում է ermenihaber.am-ը։
«Ես ադրբեջանցի թյուրք եմ։ Ես երբեք հագուստ չեմ կարի Քիմ Քարդաշյանի համար, որը ճանաչում է, այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը», - հայտարարել է նա։
Քիմ Քարդաշյանն ակտիվորեն պայքարում է ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման համար։ Քարդաշյան քույրերն ակտիվորեն աջակցում եւ լոբբինգ են անում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: