Ռուսաստանում՝ Անդրբայկալում եւ Տյումենի մարզում, գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները: Այդ մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:

Նա նշել Է, որ հիվանդացածները Չինաստանի քաղաքացիներ են:

Գոլիկովան հավելել Է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով սկսում Է երկրի քաղաքացիների տարհանումը Չինաստանի Ուհան քաղաքից եւ Հուբեյի նահանգից: Հայնան կղզում գտնվող ՌԴ-ի բոլոր քաղաքացիները հայրենիք կվերադարձվեն մինչեւ փետրվարի 4-ը: