Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 31-ին, ժամը 21:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, ավտոմեքենան ձնաբքի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կիսով չափ կախվել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ' Մանվել Մ.) դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: