Չինական Հունան նահանգում գրանցվել է H5N1 թռչնագրիպի բռնկում: Այս մասին հաղորդել է երկրի գյուղատնտեսության նախարարությունը:
Այս նահանգը սահմանակից է Հուբեյ նահանգին, որը դարձել է 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնը:
Բարձր ախտածին թռչնագրիպը հայտնաբերվել է ֆերմաներից մեկում: Այնտեղ հիվանդությունից սատկել է բոլոր փետրավորների կեսը: Մարդու վարակման դեպքերի մասին առայժմ չի հաղորդվում: