Լոնդոնում զինված ոստիկանները սպանել են տղամարդուն, որը դանակով վիրավորել էր մի քանի մարդու, հաղորդում է BBC News-ը:

Տեղի ունեցածը որակվել է որպես «ահաբեկչությանն առնչվող» դեպք:

 

Նշվում է, որ Ստրեթհեմ հայ ռոուդում տեղական ժամանակով 14:00-ին կատարված դեպքի հետեւանքով հոսպիտալացվել է մի քանի մարդ:

Լոնդոնի շտապ օգնության ծառայությունում հայտնել են, որ ունեն բոլոր ռեսուրսները դեպքի վայրում օգնություն ցուցաբերելու համար: