Փետրվարի 3-ի առավոտյան հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ճապոնիայի Կագոսիմա հարավարեւմտյան պրեֆեկտուրայի Կուտինոէրաբու կղզում: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Նրա տվյալներով՝ խառնարանից արտանետված ծխի ու մոխրի սյունը հասել է 7 կիլոմետր բարձրության: Նաեւ նշվում է, որ ժայթքման հետեւանքով խոշոր քարեր են արտանետվել 600 մետր շառավղով: Գերատեսչությունը նախազգուշացրել է հրաբխի կենտրոնական մասին 2 կիլոմետրից ավելի տարածությամբ մոտենալու արգելքի մասին՝ կապված նոր ակտիվության ռիսկի հետ: Վերջին անգամ Սինդակեն ժայթքել է այս տարվա հունվարի սկզբին: ԿուտինոԷրաբուի տարածքը, որտեղ գտնվում է հրաբուխը, կազմում է 38 քառ. կմ: Կղզին ինքը մտնում է Կիրիսիմա-Յակու ազգային բնայգու կազմի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: