Անգլիացի բռնցքամարտիկ Էյփրիլ Հանթերը սոցցանցի իր էջում հրապարակել է լուսանկար, որում համբուրվում է իր ընկերուհու հետ:

Факты-ի փոխանցմամբ՝ լուսանկարն արվել է Մալդիվներում, որտեղ արգելված են նույնասեռական հարաբերությունները:

 
 

Նշենք, որ Մալդիվներում պետական կրոնն Իսլամն է:

 
 
 

24-ամյա աղջիկը հրապարակել է լուսանկարը, ապա ջնջել այն: Նա վերբեռնել է լուսանկարը Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո, սակայն կարճ ժամանակ անց կրկին ջնջել է այն:

Նշվում է, որ աղջիկը վախենում է, որ կարող է զրկվել ազատությունից այդ կադրի պատճառով:

 

Մալդիվներում նույնասեռականության համար սահմանված է 8 տարվա ազատազրկում, ինչպես նաև խոշտանգումներ: