«Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծը ՍԴ չի ուղարկվելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այն ուղարկվելու է նախագահին՝ ստորագրության համար», - ասաց Մակունցը։

Հարցին, թե կա՞ վստահություն, որ նախագահն այն կստորագրի՝ Մակունցն ասաց․

«Այո՛, կա այդ վստահությունը։ Համենայնդեպս, մենք ունենք այնպիսի տպավորություն, որ նախագահը համերաշխ է այն մոտեցման հետ, որն ունի «Իմ քայլը» խմբակցությունը»։


Լիլիթ Մակունցը նշեց, որ այն ուժի մեջ կմտնի մինչև ապրիլի 5-ը։

Հարցին՝ ինչո՞ւ իշխող խմբակցությունն ականջալուր չի լինում ԵԽԽՎ-ի ՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու կոչին, Մակունցն ասաց․

«Որէև քննադատություն չկա, կա առաջարկ»։

Ինչ վերաբերում է դիտարկմանն՝ ինչո՞ւ մինչև խորհրդարանում քննարկվելը որպես Սահմանադրական օրենք նախագիծը չի ուղարկվել միջազգային կառույցներին՝ Մակունցն արձագանքեց, որ նախկինում բոլոր ընտրությունների լեգիտմությունը դրվել է կասկածի տակ, իսկ 2018 թվականի ընտրությունները ոչ մի հարթակում չեն բողոքարկվել։