Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանի գիտնականները մեքսիկական Թուլում քաղաքի մերձակայքում գտնվող քարանձավների ցանցում գտել են 30-ամյա կնոջ հին կմախք: Գտածոն բացահայտում է մայաների նախնիների գաղտնիքը, որոնք, ինչպես պարզվել է, պատկանել են երկու տարբեր խմբերի: Այս մասին հաղորդում է Phys.org-ը:
Հետազոտողները հայտնաբերել են հին մարդկային մնացորդներ, որոնք 30 տոկոսով պահպանվել են Չան Հոլի քարանձավում: Դրանք անվանվել են Չան Հոլ 3. Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կինը ապրել է առնվազն 9,900 տարի առաջ: Նրա գանգի առանձնահատկությունները համապատասխանում են Թուլումի քարանձավներից երեք այլ գտածո գանգերին: Օրինակ՝ նա կարիես է ունեցել, ինչը վկայում է շաքարով հարուստ սննդակարգի մասին:
Գիտնականները կարծում են, որ գանգի բնութագրերը ենթադրում են երկու ձևաբանորեն տարբեր խմբերի առկայություն, որոնք Մեքսիկայում ապրում էին միմյանցից առանձնացված: Կամ այս խմբերը սկզբում հաստատվել են Յուկաթան թերակղզու տարածքում, կամ փոքրաթիվ բնակիչներ սկսել են ապրել միմյանցից մեկուսացած, ինչի պատճառով նրանց գանգերը ձեռք են բերել առանձնահատկություններ: