Բժիշկ Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրը սկսենք այն լուրով, որը քաղաքակիրթ երկրում կարող էր պաշտոնանկության պատճառ դառնալ, բայց մեզ մոտ չի դառնա' վարչապետի թուլակամության և սորոսական էլիտայի ճնշումների շնորհիվ:
[2018թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և
հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: Մայրական
մահացության գործակիցը 2018թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 21.9 միավոր, 100 000 կեն-
դանի ծնվածի հաշվով:]
[2019թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և
հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Մայրա-
կան մահացության գործակիցը 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր, 100 000
կենդանի ծնվածի հաշվով:]
Մայրական մահացության գործակիցը հանդիսանում է առողջապահական համակարգի զարգացվածության ամենալուրջ ցուցանիշներից մեկը և այդ գործակիցը աճել է 11.3 միավորով կամ 4 դեպք ավելի է եղել: Սրանով ևս մեկ անգամ փաստում եմ, որ մենք ունենք տապալված առողջապահություն:
Հ.Գ. այսօր լռող և դիվիդենտներ հավաքող առողջապհության «մասնագետներին» կարող եմ մաղթել միայն տղամարդկություն»: