Մեքսիկացի ոստիկանները ձերբակալել են տղամարդու, ով խանդի հողի վրա սպանել է իր կնոջը:

Ինչպես հայտնում է Daily Star-ը, 46-ամյա Էրիկ ֆրանցիսկոն հարձակվել է իր 25 ամյա կնոջ՝ Ինգրիդ Էսկամիլլուի վրա Մեխիկոյի կենտրոնում գտնվող տանը:

Նախնական տվյալներով՝ հանցագործը խոհանոցային դանակով սպանել է կնոջը, ապա մասնատել նրա մարմինը:

Նշվում է, որ տղամարդը փորձել է ազատվել կնոջ մարմնի մնացորդներից՝ լցնելով դրանք զուգարանի մեջ:

Սակայն, նա ավելի ուշ զանգահարել է իր նախկին կնոջը և խոստովանել կատարած հանցագործության մասին, ապա դիմել է ոստիկանություն: