Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ Է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: Այդ մասին փետրվարի 14-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել Է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան:

«Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել Է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել Է նա:

Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետեւյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք Է դրա հետ հաշվի նստել»,- հավելել Է մամուլի կցորդը: