«Որքան հասկանում եմ, հեղափոխությունը բանակ է հասել, նոր սերունդը՝ զինվորները, հին սերնդից՝ սպաներից, իշխանությունն իրենց ձեռքն է վերցնում։

Կատարվում է այն, ինչը պետք է կատարվեր։ Կառավարության դուռը ժողովրդի դուռն է, զորամասերն էլ զինվորների տունն է։ Մնում է զինվորներից հեղափոխության կոմիսարներ ընտրել, որ սպաներին հսկեն։

 

Զինվորները նույնպես հեղափոխություն են արել, զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին ու ոչ ոք չի պատժվել։ Հիմա այդ ամենի հետևանքն ենք քաղում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։