Էջմիածին բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է, որ նորածին Տիգրանի մասին, որն արդեն մեկ ամիս է՝ ապրում է բուժկենտրոնում:
«Տեսանյութում Տիգրանն է. «Էջմիածին» ԲԿ-ի փոքրիկ տղան, այսպես է նրան անվանում բուժանձնակազմը։ Հունվարի 21-ին ծնվեց ու դարձավ կենտրոնի տղան, մայրը՝ Տ. Բ-ն, հրաժարվել է երեխայից հենց ծննդյան օրը։
Այսօր լրացավ մեր Տիգրանի 1-ամսյակը։ Ցավոք, նրան շնորհավորողների մեջ չկան հարազատներ, բայց այստեղ բժիշկներն ու ամբողջ անձնակազմը տղային վերաբերվում են հարազատի պես։ Խնամում ու հոգ են տանում նրա մասին, մինչև որ փոքրիկը կտեղափոխվի համապատասխան խնամատար կառույց»: