Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում աճել է 150-ով։ Այսպիսով, ընդհանուր առմամբ COVID-2019-ից մահացել է 2592 մարդ։ Վիրուսակիրների թիվը 77,1 հազար է, ապաքինվածներինը՝ 24,7 հազար։ Այս մասին հայտնում է ՉԺՀ Առողջապահության պետական կոմիտեն։
Նշենք, որ իրավիճակը կարծես թե սկսում է կայունանալ եւ առաջին համաշխարհային նշանակության ընկերություններ վերսկսել են Չինաստանում գտնվող իրենց գործարանների աշխատանքը։