Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։
«Ես իմ քննության ժամանակ ասել եմ՝ ես չեմ խուսափում, ես կիրառել եմ 2 հատուկ միջոց»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում դատական նիստի ավարտից հետո ասաց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը և նշեց, որ դեռ նյութեր կան, ցույց կտան, նոր հետո կխոսի։
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ գործադրելու մեջ։ Գործողության հետևանքով տուժած են համարվել 2 տասնյակից ավելի անձինք։ Պատճառվել են տարբեր աստիճանի, այդ թվում' ծանր և միջին ծանրության վնասներ:
7STOPPED