Քիչ առաջ զինված զինված անձը մուտք է գործել Զովունիում գտնվող ռեստորաններից մեկը և պատանդներ վերցրել։ Hraparak.com-ին դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկություն են փոխանցել ոստիկանությունից։ Լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը քիչ առաջ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Դավթաշենում․
«Ոստիկանության աշխատակիցները ճշտել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրը, ընթացքում նա կրակոցներ է արձակել, ոստիկանների կողմից վնասազերծվել է և բերման է ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նա մտել է տեղում գտնվող հյուրանոցնային համալիրներից մեկը»։
Գաբրիլյանը ասաց նաև, որ տուժողներ չկան, անձը կրակոցներ է արձակել, որից հետո վնասազերծվել և բերման է ենթարկվել։ Բերման ենթարկվելու պահին, ըստ Գաբրիլյանի, նա նույնպես վնասվածքներ չի ստացել։