Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումներից հետո չեղարկել է աշխարհի երիտասարդական առաջնության անցկացումը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Միջագային ֆեդերացիան այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել:
Առաջնությունը նախատեսված էր մարտի 14-21-ը, դրան մասնակցելու էին 80 երկրների ներկայացուցիչներ: Բուխարեստում նախատեսված էին նաև միջազգային ֆեդերացիայի հերթական կոնգրեսն ու գործադիր կոմիտեի նիստը։ Այդ միջոցառումները ևս չեղարկվել են։

Բուխարեստում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի մի քանի դեպք։