Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին հրապարակային հայտարարությունն է արել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա հիվանդության մասին: Նա հավատացյալներին դիմել է Առաքելական պալատի պատուհանից, հայտնում է Reuters-ը:
Ֆրանցիսկոսն ասել է, որ մրսածության պատճառով չի կարողանա մեկնել Հռոմի արվարձաններ ավանդական մեկշաբաթյա աձանձնության համար՝ նախքան կաթոլիկ պահքի սկիզբը:
Վերջին անգամ Հռոմի պապը հանրության մեջ հայտնվել է չորեքշաբթի, փետրվարի 26-ին, նա հազում էր և փռշտում:
Երկու օր անց նրա պաշտոնական ներկայացուցիչը հերքել է լրատվամիջոցներում տարածված քահանայապետի կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերը և հաղորդել է թեթև տկարության մասին: Ըստ Associated Press-ի, պապության յոթ տարիների ընթացքում նա երբեք այդքան միջոցառումներ միանգամից չի հետաձգել:
83-ամյա Ֆրանցիսկոսը երիտասարդության շրջանում շնչառական հիվանդության պատճառով կորցրել է թոքի մի մասը: