Արիզոնայի համալսարանի մանրէաբանության պրոֆեսոր Քելլի Ռեյնոլդսը խորհուրդ է տվել, որ ճանապարհորդները մանրէազերծված թաց անձեռոցիկներ օգտագործեն, որպեսզի պաշտպանեն ինքնաթիռում կորոնավիրուսից: Այդ մասին հայտնում է Independent-ը:
Ըստ Ռեյնոլդսի՝ ճանապարհորդները անձեռոցիկներով պետք է սրբեն այն մակերեսները, որոնց հետ ձեռքերը շփվում են՝ բազկաթոռ, սեղան և պատեր: Ինքնաթիռում գտնվող նստատեղերը միշտ չէ, որ կարող են ախտահանված լինել, ուստի փորձագետները առաջարկում են զբոսաշրջիկներին իրենց հետ վերցնել հատուկ լվացվող ծածկոցներ:
Վարակից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը, ըստ գիտնականի, ձեռքերը օճառով կամ հակասեպտիկ գելի օգտագործմամբ հաճախակի լվանալն է: Դիմակները և ձեռնոցները, ամենայն հավանականությամբ, չեն պաշտպանի դրանք կրողներին այն պատճառով, որ մարդիկ դրանք սխալ օգտագործում են: