Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանությունների՝ երկրում ապաստանած սիրիացի փախստականներին դեպի Հունաստանի ու Բուլղարիայի սահման ուղղորդելով, Եվրոմիության վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:

Ըստ կանցլերի՝ իրենք հասկանում են, որ Թուրքիան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ օգնություն, բայց դա փախստականների միջոցով ցույց տալն ուղղակի անընդունելի է:

Մերկելը հայտարել է, որ թե՛ Էրդողանի, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շարունակում է երկխոսությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է սիրիացի փախստականներին օգնություն ցույց տալ ու հրադադար հաստատել Սիրիայում: